Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Քաղաքականության մեջ գեղեցիկ խոսքերը ոչինչ չարժեն, եթե չեն գործում սեփական թիմի նկատմամբ

Քաղաքականության մեջ գեղեցիկ խոսքերը ոչինչ չարժեն, եթե չեն գործում սեփական թիմի նկատմամբ
06.08.2026 | 14:22

ԱԺ առաջին նիստերում Ռուբինյան Ռուբենը երկար խոսեց էթիկայից, բարեվարքությունից, ու քաղաքական կոռեկտությունից։ Իր ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես փորձում է ներկայանալ որպես մեր օրերի Մանդելա կամ Մարտին Լյութեր Քինգ՝ բոլորին հանդուրժող, բոլորին հարգող և քաղաքական բարձր մշակույթի կրող։

Բայց քաղաքականության մեջ գեղեցիկ խոսքերը ոչինչ արժեն, եթե դրանք չեն գործում սեփական թիմի նկատմամբ։

Հենց Ռուբինյանը ոտքերն ամպերից իջեցնի ու բախվի ռեալ պոլիտիկին, պարզ կդառնա՝ նա սկզբունքների՞ մարդ է, թե՞ պարզապես լավ դերասան։ Էլ չասեմ՝ մեծագույն հումանիստ:

Ինչպես հայտնի է՝ առաջիկայում ԱԺ է գալու նրա քաղաքական շեֆը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Այդ ժամանակ, ինչպես բազմիցս եղել է, որևէ հարցից նա դուրս գա ափերից ու սկսի անհարգալից կամ վիրավորական արտահայտություններ անել, այդ պահին շատ հետաքրքիր կլինի հետևել Ռուբենի գործողություններին։

Եթե նա նույն խստությամբ սաստի նաև իր քաղաքական ղեկավարին, անհրաժեշտության դեպքում նույնիսկ անջատի խոսափողը, ես հրապարակավ կընդունեմ, որ նա հավատարիմ մնաց իր խոսքին։

Իսկ եթե լռեց, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա նշանակում է՝ ԱԺ ամբիոնից հնչած սոփեստական ճառը ոչ թե քաղաքական սկզբունք էր, այլ հերթական շոուն։ Ստացվում է՝ Ռուբինյանի էթիկան ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Փաշինյանը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ